Մտահոգ են

03/09/2006

ԵԽ զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտել «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինկի դատավճռի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիրը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԵԽ զեկույցում, որը հրապարակվելու է երկուշաբթի օրը, նշված է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունվելիք օրենքի նախագիծը թերի է: Մի քանի շաբաթից Եվրահանձնաժողովը քննարկելու է Թուրքիայում բարեփոխումների իրականացման ընթացքը: