Ռուսաստանն առաջարկել է երեկվանից մինչեւ սեպտեմբերի 3-ը վերականգնել երթեւեկությունը «Վերին Լարս» սահմանային անցակետով: Ըստ Վրաստանում ՌԴ դեսպանատան, դա արվել է ուսումնական տարին սկսվելու ժամանակաշրջանում երկու երկրների քաղաքացիների վերադարձը դյուրացնելու նպատակով: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Վրաստանի Արտգործնախարարությանը` տեղեկացնում է, որ վրացական կողմն ընդունել է Ռուսաստանի առաջարկը: Սպասվում էր, որ անցակետը կբացվի երեկ երեկոյան կամ այսօր առավոտյան: Հիշեցնենք, որ վերանորոգման պատճառաբանությամբ ռուսական կողմը հուլիսի 8-ին դադարեցրել էր անցակետի աշխատանքը: