«Ուշադրություն, երեխաներ են»

01/09/2006

Նոր ուսումնական տարվա մենարկին նախապատրաստվող ՀՀ Ոստիկանության Պետավտոտեսչության վարչությունը սեպտեմբերի 1-10-ը հանրապետությունում կիրականացնի ճանապարհատրանսպորտային ուժեղացված հսկողություն: Պետավտոտեսչության վարչության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ «Ուշադրություն, երեխաներ են» խորագրով ամենամյա միջոցառմանն ընդգրկվելու են ինչպես Պետավտոտեսչության, այնպես էլ Ոստիկանության շարային ստորաբաժանումների գրեթե ողջ ուժերը` նպատակ ունենալով այդ 10 օրվա ընթացքում երթեւեկության բարձր տեմպերի պայմաններում ապահովել դպրոցականների անվտանգությունը: