Առաջին կին զբոսաշրջիկը

01/09/2006

Իրանական ծագումով ամերիկացի առաջին տիեզերական զբոսաշրջուհին մտադիր է իր հետ վերցնել ԱՄՆ-ի եւ Իրանի դրոշները: Անուշեհ Անսարին, ով մեծացել է Թեհրանում եւ միլիոնատեր դարձել ԱՄՆ-ում, մտադիր է խաղաղարար առաքելություն իրականացնել մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները խիստ սրվել են Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: Անսարին, ով 20 միլիոն դոլար է վճարել տիեզերական առաջին կին զբոսաշրջիկը դառնալու համար, տիեզերք է թռչելու սեպտեմբերի կեսերին «Սոյուզ» ռուսաստանյան տիեզերանավով: