Նախօրեին երեկոյան Մոսկվայում սպանվել է եւս մեկ ՀՀ քաղաքացի: 45-ամյա հայաստանցու դիակը հայտնաբերվել է երեկ երեկոյան՝ Կլյազմինսկայա փողոցում։ Փորձագետների հավաստմամբ՝ մարդասպանը 8 անգամ կրակել է տղամարդու վրա ԻԺ-79 տեսակի ատրճանակից։ Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում գնալով շատանում են հայերի նկատմամբ հարձակումներն ու սպանությունները: Ընդ որում, տարօրինակն այստեղ այն է, որ այդ ոտնձգություններին զուգահեռ` ՌԴ-ում տոնում են Հայաստանի տարին: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Պաշտոնական Երեւանն իր անհանգստությունը հայտնել է ՌԴ-ում հայերի նկատմամբ կատարված հարձակումների առնչությամբ: Սակայն այդ երեւույթները միշտ էլ եղել են ՌԴ-ում եւ ամենուր: Կարծում եմ, չարժե այդ երկու երեւույթները կապել իրար»: