Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը, որպեսզի սահմանին գտնվող հայերը կարողանան Վրաստանի տարածքով հասնել Հայաստան: Այդ մասին այսօր գրում է Թբիլիսիում լույս տեսնող «Ախալի թաոբա» թերթը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 8-ին փակել էր Լարսի անցակետը, պատճառաբանելով, որ այն պետք է վերանորոգվի: Վրացական թերթը հայտնում է նաեւ, որ «հայերի համար անցակետը բացելու վերաբերյալ ռուսական կողմի որոշումը Վրաստանի իշխանություններն ընկալել են որպես վիրավորանք եւ հրաժարվել են իրենց կողմից բացել անցակետը»: