Կնշվի Ղարաբաղի անկախության 15-ամյակը

28/08/2006

Սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ անկախության 15-ամյակը: Անկախ պետության հռչակումը Ղարաբաղում շատերն ամենակարեւոր հաղթանակն են համարում եւ փորձում են այդ անկախ պետության կայացման ու զարգացման գործում իրենց ներդրումն ունենալ: Ամեն տարի այդ օրը Ստեփանակերտում եւ տարբեր շրջաններում հանդիսավորությամբ են նշում: Այս տարի նույնպես մեծ հանդիսավորությամբ կնշվի սեպտեմբերի 2-ը: Այդ օրը հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսվում են մշակութային եւ մարզական տարբեր միջոցառումներ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանցկացվի տոնական համերգ՝ հայկական էստրադայի երգիչների եւ ղարաբաղյան կատարողների մասնակցությամբ: Կլինի նաեւ հրավառություն: