Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ժ. Շիրակի հետ Հայաստան կայցելեն նաեւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը եւ ֆրանսահայ անվանի մոդելյոր Ալեն Մանուկյանը եւ այլ հյուրեր: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ժ. Շիրակն այցի ընթացքում հանգրվանելու է «Գոլդեն Փելես» հյուրանոցում: