Հնդկաստանն` ընդդեմ «Պեպսի»-ի ու «Կոկա»-ի

21/08/2006

Հնդկաստանի բիզնեսմեններին մտահոգում է այն հանգամանքը, որ կառավարությունն արգելք է դրել Պեպսի եւ Կոկա-Կոլա զովացուցիչ խմիչքների վաճառքի վրա։ Ըստ նրանց՝ այս արգելքը կարող է բացասաբար ազդել երկրի ներդրումային դաշտի վրա։ Մասնավորապես ամերիկացի ներդրողները կարող են այլեւս չցանկանալ ներդրումներ կատարել Հնդկաստանում։ Արդեն 6 հնդկական նահանգ ամբողջովին կամ մասամբ արգելք է դրել Պեպսիի եւ Կոկա-Կոլայի արտադրանքի տարածման վրա։ Հնդկական «Center foր Science and Environment» հ/կ-ն զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ վերոնշյալ զովացուցիչ խմիչքները վտանգավոր են մարդու առողջության համար, քանզի դրանցում պեստիցիդների քանակը բավական բարձր է։ Զեկույցին ի պատասխան՝ վերոնշյալ ընկերությունները հայտնել են, որ իրենց արտադրած խմիչքներն անվտանգ են եւ «համապատասխանում են միջազգային չափանիշներին»։