Օգոստոսի 14-ին Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում հայտարարվել է նահանգային Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողով հիմնելու մտադրության մասին: Նախաձեռնությունն Ամերիկայի հայկական համագումարինն էր, իսկ պաշտոնական առաջարկը ներկայացրել են կոնգրեսականներ Դարիո Ֆրոմերը եւ Գրեգ Աղազարյանը: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է՝ «Կոնգրեսի հայկական հարցերով օրենսդիր հանձնաժողով»: