Ինչ ծեծ, ինչ բան

21/08/2006

«ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը նախօրեին «Ազատությանն» ասել է, որ Էրեբունի համայնքի թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանն իրեն չի հարվածել եւ բջջային հեռախոսն ու ձայնագրիչը չի խլել: Հիշեցնենք, որ նախկինում Շամշյանը պնդել է, թե հուլիսի 12-ին հարձակման է ենթարկվել մի շարք անձանց կողմից, որոնցից մեկը եղել է Ռուբեն Հովհաննիսյանը: Շամշյանի ցուցմունքների հիման վրա Ռուբեն Հովհաննիսյանը կալանվել էր, սակայն հետո ազատ էր արձակվել գրավի դիմաց: «Իմ ցուցմունքներում հստակ գրել եմ, որ հարձակվողների մեջ եղել են այդ անձնավորությունները՝ Ռուբենը, իսկ Ռուբեն Հովհաննիսյանը, այո, չէր թողնում, որ ինձ հարվածեն, ասում էր` «Ոչ, չխփեք»,- ասել է Շամշյանը: Վերջինս նաեւ կտրականապես հերքել է, թե իրեն սպառնացել են: «Պարզապես քննիչին ասացի, որ 100%-ով համոզված եմ, որ հարձակման պատճառը եղել է իմ լրագրողական աշխատանքին խոչընդոտելը»,- նշել է Շամշյանը: