Ահմադինեջադը չի հանգստանում

21/08/2006

Աշխատանքային այցով Արեւելյան Ադրբեջան նահանգում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պետք է կանգնեն միջազգային դատարանի առջեւ՝ «Իսրայելի հանցագործություններին մասնակից լինելու համար»: «Նրանք, ովքեր հզորություն, հարստություն, լայն քաղաքական եւ քարոզչական հնարավորություններ ունեն, փոխանակ այդ ամենն ի շահ մարդկության օգտագործելու, ցեղասպանություն են սանձազերծում լիբանանյան ժողովրդի դեմ»,- ասել է Իրանի նախագահը: Նա ավելացրել է, թե Իրանը ցանկանում է տեսնել նոր, ազատ Մերձավոր Արեւելք՝ «առանց ամերիկյան եւ բրիտանական տիրակալության»: