ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին` Երեւանի այլեւս նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը, մտադիր է աշնանն Աջափնյակ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Ըստ տարածված լուրերի` Ա. Սահակյանի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները ստանձնելու է անձամբ հայրը: Երեկ Գ. Սահակյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ինքը չի խառնվելու նախընտրական գործընթացներին եւ նախընտրական շտաբ ղեկավարելու միտք չունի: Ի դեպ, օրերս Աջափնյակի գործող թաղապետը հայտարարել էր, թե 2003-ին Արման Սահակյանը ընտրախախտումներ արեց, սակայն ինքն, այնուամենայնիվ, ընտրվեց թաղապետ: Գ. Սահակյանն այս առնչությամբ ասաց, թե «ամեն ինչին» պետք չէ պատասխանել: «Պատասխանել` նշանակում է համեմատվել»,- ասաց նա: