Կազակներն Աբխազիայում

16/08/2006

«Հոկտեմբերի սկզբին Աբխազիայում կարող են ռազմական գործողություններ սկսվել»,- «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդպիսի ենթադրություն է արել «Մենք ինքներս» հասարակական կազմակերպության առաջնորդ, փորձագետ Պաատա Դավիթայան: «Անջատական իշխանությունները կփորձեն թույլ չտալ երկու իշխանությունների առկայություն Աբխազիայի տարածքում, մասնավորապես, Աբխազական Ինքնավար Հանրապետության օրինական կառավարության տեղափոխումը Կոդորի կիրճ, ինչպես դա ծրագրում են Վրաստանի իշխանությունները: Աբխազիա են մտցվել կազակներ: Մաչարա գյուղի մերձակայքում տեղակայվել է «Գրադ» տեսակի 10 կայանք: Փաստորեն, Գեորգիեւսկ գյուղը եւ Լատա գյուղին հարող տարածքն ամրապնդվել է պահակակետերով եւ զինված կազմավորումներով: Այստեղից այնհայտ է, որ աբխազական կողմը նախապատրաստվում է կիրճի գրոհին»,- հայտարարել է վրացի փորձագետը: