Աղքատների մուտքն արգելվում է

16/08/2006

1000 օտարերկրացիների մերժել են մուտքի վիզա տալ Մեծ Բրիտանիա այցելելու համար միայն այն պատճառով, որ վերջիններս տնտեսապես աղքատ երկրի քաղաքացիներ են։ Այս մասին գրում է բրիտանական «Times» թերթը՝ այս երեւույթը որակելով՝ «անօրինական»։ Թերթն այս մասին հրապարակել է անկախ մասնագետ Ֆիոնա Լինդսլիի հետ ունեցած հարցազրույցից հետո. Ֆիոնան երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել հյուպատոսարաններում եւ տեսել, թե ինչպես են տրվում, ավելի ստույգ՝ մերժվում Մեծ Բրիտանիայի մուտքի վիզաները։ Ըստ նրա ուսումնասիրությունների՝ վերջին 3 տարիներին 46 մարդ անօրեն ճանապարհով մերժվել է եւ չի ստացել մուտքի վիզա դեպի Մեծ Բրիտանիա։

Ռեկորդային ցուցանիշ ունի Գանայի մայրաքաղաքում տեղակայված Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որտեղ դիմողների 85,7 տոկոսը մերժվել է։