Ներուժը սպառված չէ

08/08/2006

Day.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներուժը դեռեւս սպառված չէ, եւ, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր հանդիպման մասին որեւէ առաջարկ լինի, մենք դրան պատրաստ ենք»,- հավելել է Մամեդյարովը: Նա անդրադարձել է նաեւ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցին: «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ ադրբեջանցիները վերադառնան Լեռնային Ղարաբաղ: Դրա հետ համաձայն է նաեւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան»,- ասել է Մամեդյարովն՝ ավելացնելով, թե ճիշտ չէ ԼՂ բնակչության մասին խոսելիս «նկատի ունենալ միայն այնտեղ բնակվող հայերին»: