Էլի ճնշում են

08/08/2006

Օգոստոսի 2-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասյեի եւ Մեթյու Բրայզայի հանդիպումը: «Հիմնվելով Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» ղեկավարների կողմից ԼՂՀ վերաբերյալ հայտարարության վրա՝ համանախագահները դիտարկեցին այդ նպատակներին հասնելու հնարավոր տարբերակները: Այդ տարբերակները կներկայացվեն կողմերին՝ ակնկալելով նրանց արձագանքը»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Մեծ ութնյակը» կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել եւ ԼՂ հարցում համաձայնության հասնել արդեն 2006թ.: