Vox Populi հասարակական կարծիքի հետազոտման կենտրոնն օրերս ամփոփել է այս տարվա փետրվարից անցկացվող online մոնիտորինգային հարցման վերջին արդյունքները։ Ինտերնետից օգտվողներին առաջարկվում է պատասխանել «Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք ամենաշատը համակրում» հարցին։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 10.000 մարդ։ Հարցման արդյունքներով առաջին հնգյակը զբաղեցնում են ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը (27%), ԱԼՄ հոլդինգի եւ «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը (26%), «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (16%), ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (14%) եւ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը (6%)։ Իսկ ահա Պաշտպանության նախարար եւ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողների թիվը չի հատում նույնիսկ 1%-ի սահմանագիծը. նրա համար քվեարկել են ընդամենը 37 մարդ, մինչդեռ Անդրանիկ Մարգարյանի օգտին քվեարկել են 1450 հարցվողներ։