Ռուսաստանը, որից մենք ամեն ինչում ձգտում ենք օրինակ վերցնել, օգոստոսի 1-ից ռուբլին հայտարարեց ազատ փոխարկելի արժույթ։ Այսինքն, օտարերկրյա գնորդները կարող են ռուսական ապրանքների դիմաց վճարել ռուբլով։ Ավելին, նավթամթերքների համար ՌԴ-ն վճարումներն ընդունելու է միայն ռուբլով։ Սա նպատակ ունի մեծացնել ռուբլու նկատմամբ պահանջարկը, բարձրացնել հեղինակությունը եւ, ինչո՞ւ ոչ, այն վերածել համաշխարհային փողի։ Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին՝ ռուբլու փոխարժեքը վերջին օրերի ընթացքում զգալիորեն բարձրացավ։ Զարմանալին այն է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը ոչ թե սկսեց գլուխ գովել, այլ տնտեսական բլոկի նախարարներին հորդորեց ծրագիր մշակել՝ ռուսական արտադրողներին օգնելու համար, քանի որ ռուբլու արժեւորումը վնասում է նրանց շահերին։ Սա հենց այն է, ինչ բոլորը միաբերան փորձում են հասկացնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Փորձերն առայժմ անհաջող են, իսկ դոլարը երեկ արդեն հասել էր 406 դրամի։ Միգուցե դիմենք Վ. Պուտինի օգնությա՞նը։ Նրա մոտ համոզելը, մանավանդ` հայ իշխանավորներին, ավելի լավ է ստացվում։