Երկաթգիծը վերանորոգում են

08/08/2006

Վրաստանի երկաթգծի դեպարտամենտը սկսել է վերանորոգել Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք երկաթուղին: Վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբեր ամսին: Ջավախքը Թբիլիսիին կապող այս երկաթգիծը գործել է 1987-2004 թվականներին: Վթարային վիճակի պատճառով, արդեն երկու տարի է, այն չի գործում: