1993 թվականից ի վեր Հայաստանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ստացել է 75 միլիոն դոլարի օգնություն: Այս մասին երեկ, ընդունելով ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսին, հայտնել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 13 տարվա ընթացքում այս ծրագրով տրամադրված 134 տոննա մարդասիրական պարենից օգտվել է մոտ 200 հազար կարիքավոր: Վարչապետը խնդրել Ջեյմս Մորիսին` հնարավորության դեպքում որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ որոշ բնակավայրերում այս տարի արձանագրված երաշտի հետեւանքները մեղմելու համար: