Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ Աբխազիայի վտարանդի կառավարությունը կտեղակայվի Կոդորի կիրճի վերին մասում՝ Չխալտա գյուղում, կառավարության անդամները կապրեն հարեւան՝ Աժարա գյուղում: Հիշեցնենք,որ հուլիսի 28-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշում էր ընդունել Աբխազիայի վտարանդի կառավարությունը Կոդորի կիրճում տեղակայելու մասին: Նողաիդելին ասել է, որ Չխալտա գյուղում արդեն ընտրվել է տարածքը եւ շենքը, որտեղ պետք է գործի վտարանդի կառավարությունը: Աբխազիայի ղեկավարությունը կտրականապես դեմ է Կոդորի կիրճում վտարանդի կառավարության տեղակայմանը: