Հոգլանդի նշանակումը կախված է այսօրվա նիստից

02/08/2006

Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցն այսօր հավանաբար վերջնական լուծում կստանա։ ԱՄՆ Սենատն, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաեւ ներկայիս դեսպան Ջոն Էվանսին փոխարինողի հարցը։ Հիշեցնենք, որ Հոգլանդն արդեն մեկ անգամ եղել է Սենատում եւ պատասխանել սենատորների հարցերին։ Լսումների ցանկը բավական մեծ է եւ թերեւս սենատորներն այս անգամ չկարողանան Հոգլանդին Ցեղասպանության հարցի շուրջ շատ «նեղը գցել»: