Պատրաստ չէ

02/08/2006

Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ հրաժարվել Կոսովոյից՝ հանուն ԵՄ անդամակցության գործընթացի արագացման: «Սերբիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Կոսովոն Սերբիայի օրինական մասն է,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի՝ ասել է նա,- Սերբիայի համար գոյություն չունի ընտրություն Կոսովոյի պահպանման եւ ԵՄ անդամակցության միջեւ: Մենք ընտրում ենք թե՛ մեկը, թե՛ մյուսը»: Ի դեպ, Արեւմուտքը ճնշում է գործադրում Սերբիայի ղեկավարության նկատմամբ՝ համոզելով նրան ճանաչել Կոսովոյի անկախությունը: