Քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ հայտարարել է, որ Կոզեռն թաղամասի բնակիչների սեփականության ճանաչման հարցը կլուծվի առաջիկա երկու ամսում: Հիշեցնենք, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը երեք օր առաջ պաշտոնական նամակով դիմել է Ե. Զախարյանին` առաջարկելով օտարման գործընթացից առաջ լուծել բնակիչների սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված խնդիրները: Իսկ սեփականության իրավունքի ճանաչումից հետո, եթե գտնվեն բնակիչներ, ովքեր կհրաժարվեն իրենց բնակարաններից, կստանան փոխհատուցում: