Ռուսներից պրծում չկա

04/05/2005

Վրաստանի կառավարությունն, ըստ երեւույթին, վերջնականապես հույսը կտրել է ռուսական զորամիավորումներն իր տարածքից հանելուց: Ռուսները մտադրություն չունեն դուրս բերել   Ախալքալաք քաղաքում տեղակայված 62-րդ ռուսական զորախումբը համենայնդեպս առաջիկա 10 տարիներին, Ընդհակառակն՝ այնտեղ մնացած պահպանության գնդին, աստիճանաբար, բայց համառորեն գումարվում են տարատեսակ զորամիավորումներ, արդյունքում՝ նախկինում այստեղ տեղակայված դիվիզիայի կորիզն արդեն իսկ ձեւավորվել է: Աչքի առաջ ունենալով ռուսական համառությունը, վրացական կողմն ընտրել է հարցի լուծման մեկ այլ ձեւ՝ 2005-ին նրանք նախատեսում են Ախալքալաքի ռազմական բազայի հենքի վրա ստեղծել համատեղ հակաահաբեկչական կենտրոն արագ արձագանքման խմբերով: Այս լուրը ոգեւորություն է առաջացրել տեղի հայ բնակչության շրջանում, որի եկամտի հաստատուն աղբյուրներից մեկը, եթե չասենք՝ ամենակենսականը, հենց ռուսական բազան է: Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման դրույթը ներառված կլինի ռուս-վրացական համապարփակ պայմանագրում, որը կողմերը կստորագրեն 2005-ին: