Մեր տեղեկություններով` գործարար Միխայիլ Բաղդասարովը հիվանդ է եւ բուժման նպատակով այժմ գտնվում է Գերմանիայում: «Արմավիա» ընկերության տնoրեն Նորայր Բելլույանը հաստատեց այս լուրը, սակայն չասաց, թե պարոն Բաղդասարովն առողջական կոնկրետ ինչ խնդիրներ ունի: «Ես չեմ կարող ասել, դա անձնական հարց է,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատասխանեց պարոն Բելլույանը, որը հավանաբար գտնվում էր Գերմանիայում: -Ոչ մի լուրջ բան չկա, հերթական հետազոտություն է անցնում»: