Մեր նախորդ համարում անդրադարձել էինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած` աճուրդների եւ հողահատկացումների հետ կապված ՀՀ պետական կադաստրի ստորաբաժանումներում տեղ գտած չարաշահումներին: Նշել էինք նաեւ, որ Վերահսկողական ծառայությունն այդ փաստերին ընթացք տալու համար բոլոր նյութերն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Ճիշտ է` Գլխավոր դատախազությունն այս գործի քննությունը դեռ չի ավարտել, սակայն արդեն կա պաշտոնական հաղորդագրություն Պետական կադաստրի Դավիթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանումների վերաբերյալ: Կան նաեւ ձերբակալվածներ: Սակայն Դատախազությունը դեռեւս ավարտին չի հասցրել նաեւ այս ստորաբաժանումների ստուգումները: Մեր տեղեկություններով, չարաշահումները հիմնականում վերաբերում են Երեւանի կադաստրի ստորաբաժանումներին, եւ առաջիկայում եւս սպասվում են ձերբակալություններ: