«Regnum»-ի փոխանցմամբ՝ «Բրիթիշ պետրոլիում» ընկերության փորձագետ Մարկ Նենսթրիջը նախօրեին Բաքվում հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի աճի պայմաններում Ադրբեջանը կարող է արդյունահանել համաշխարհային նավթի 1%-ը: «Ներկայումս նավթի համաշխարհային պաշարներում Ադրբեջանի տեսակարար կշիռը 0,3% է: Ցուցանիշը հաշվարկվել է արդյունահանման ներկայիս ծավալներից ելնելով, սակայն հաշվի առնելով նավթի արդյունահանման աստիճանաբար աճող ծավալները, առաջիկայում այդ ցուցանիշը կարող է հասնել 1%-ի»,- ասել է Նենսթրիջը: