Դարերի հեռվից

01/08/2006

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարել է, թե որոշ դատախազներ աշխատում են դարն ապրած մեթոդներով, հաճախ թերտեղյակ կամ ընդհանրապես անտեղյակ են նոր օրենքներին: Ի լրացումն Ջհանգիրյանի դիտողությունների, 33 տարի դատախազությունում աշխատած Աղվան Հովսեփյանն էլ հավելել է. «Այսօրվա օրենքը չիմացող, երեկվա արդեն չգործող օրենքն իմացող դատախազն իրավաբան չէ, այլ` իրավունքի պատմության մասնագետ»: Ի դեպ, երեկ նաեւ նշվեց, որ 2006թ. 1-ին կիսամյակում Դատախազության ավելի քան 300 աշխատող կարգապահական պատասխանատվության է ենթարկվել: