Չի կասկածում

01/08/2006

«Ոչ մի կասկած չկա, որ դեսպան Էվանսը հեռացվում է, որովհետեւ ինքն անցյալ տարի «հայկական ցեղասպանություն» բառը նշել է: Բոլոր նրանք, ովքեր այս մասին կասկած կհարուցեն, իսկապես հայության շահերին հակառակ են աշխատում»,- մեզ հետ զրույցում ասել է «California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Իսկ թե ինչո՞ւ է Պետդեպարտամենտն Էվանսի հայտարարությունից միայն 1 տարի անց որոշել նրան հետ կանչել այդ պաշտոնից, ապա Հ. Սասունյանը բացատրել է, որ «դիրքորոշման տարբերության պատճառով հեռացնելը մի ժամում, մի օրում չի լինում», եւ պետք է ամենաբարձր մակարդակով այս ամենը քննարկվի: