Էլի բանի տեղ չդրեցին

01/08/2006

ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա նիստում Աղվան Հովսեփյանը բավական ուշագրավ փաստ հայտնեց մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մասին: Ըստ նրա` մինչեւ հիմա ՀՀ Գլխավոր դատախազությանը չեն տրամադրել վերջնական եզրակացությունը, որ հրապարակվել է դեռ հուլիսի 26-ին: «Մենք այսօրվա վիճակով չունենք պաշտոնական որեւէ եզրակացություն, չունենք որեւէ նոր հանգամանք, այն գործի շրջանակներում, ինչ-որ մեր վարույթում այսօր կա, բայց մշտական համագործակցության մեջ ենք ՌԴ Դատախազության, քննչական խմբի հետ: Առաջին իսկ տեղեկատվության, հնարավորության բացահայտումների շրջանակներում մենք անպայման ձեզ լրացուցիչ տեղեկություններ կտանք: Այսօրվա դրությամբ արդեն տրված տեղեկություններին ավելացնելու բան չունենք»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը:

Իսկ ոմանք դեռ հույսեր էին փայփայում, թե ՌԴ-ն գոնե այս անգամ բանի տեղ կդնի Հայաստանին ու առաջինը (քանի որ դա հայկական ինքնաթիռ էր) հենց հայերին կտրամադրի հանձնաժողովի եզրակացությունը: