Անհաժեշտ է 400 մլն դոլար

01/08/2006

Օգոստոսին պատրաստ կլինի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Յըլդըրըմ Բիլանին Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի գործընկերների հետ հանդիպումից հետո: Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ի. Չոգովաձեն էլ հայտարարել է, թե ներկայումս մշակվում են նախագծի ֆինանսավորման հարցերը, եւ արդեն հայտնի է, որ միայն Կարս-Ախալքալաք հատվածի համար այն կկազմի առնվազն 400 մլն դոլար: Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը կարծում է, որ ՉԺՀ եւ Ղազախստանի աջակցությունը երկաթուղու կառուցման նախագծին չափազանց շահութաբեր է դարձնում նախագիծը, որի հիմնական նպատակն է ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումն Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ` հետագայում միանալով եվրոպական եւ ասիական ցանցերին: