Երեկ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը քննարկել է բարեգործական 12 ծրագիր: Մասնավորապես, հաստատվել են «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2006-2008թթ. ընթացքում ՀՀ գիտական ենթակառույցների աջակցություն» ծրագիրը: Իսկ «Սինոփսիս Ֆոր Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից 2006-2008թթ. իրականացվող «Գիտակրթական ծրագրերի իրականացում» ծրագրի նպատակն է ՀՀ բուհերում եւ դպրոցներում վերանորոգել ուսումնական լսարանները, տրամադրել սարքավորումներ, ստեղծել գիտակրթական կենտրոններ: «Բժշկական օգնություն եւ զարգացում» ֆրանսիական միջազգային համերաշխության հասարակական կազմակերպության կողմից, ներկայացված ծրագրի համաձայն, կիրականացվեն Գավառի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները:
Հանձնաժողովի անդամները հաստատել են ամերիկահայ բժշկական խնամքի բարեսիրական ընկերակցության կողմից իրականացվող «Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի գազամատակարարման միջին ճնշման գազատարի կառուցում» եւ փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «ՀՀում փախստականների եւ ներքին տեղահանվածների կենսական պայմանների բարելավում» եւ այլ ծրագրեր: