Երեկ Մասիսի «Գոֆրոտարա» գործարանը, որը պատկանում էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, 376մլն դրամով (կամ 900 հազար ԱՄՆ դոլար) գնել է «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը: Գործարանը գտնվում է «Մասիս Տաբակ»-ի հարեւանությամբ՝ կողք կողքի: Նշենք, որ այս գործարանն արտադրում էր գոֆրոկարտոն, տարաներ եւ «Սանիտեքս» անձեռոցիկները: Այս գործարանով Հ. Վարդանյանը հետաքրքրված էր՝ հաշվի առնելով ծխախոտի եւ հրուշակեղենի արտադրությունները: