«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հուլիսի 12-ին հարձակման փաստի առիթով հարուցվա քրեական գործի շրջանակներում նախօրեին ձերբակալվել է Երեւանի Նուբարաշեն համայնքի թաղապետի եղբայրը՝ Ռուբեն Հովհաննիսյանը: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այլ ձերբակալվածներ առայժմ չկան: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից Գ. Շամշյանի հաղորդման կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողին կողոպտելու եւ խուլիգանություն հոդվածների հատկանիշներով: