Անկեղծ զղջում է

28/07/2006

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ նույն օրը ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է զոհվել Իսրայելի օդուժի կողմից Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի դիտակետի հրթիռակոծման արդյունքում: Զոհված խաղաղապահները Ավստրիայի, Կանադայի, Չինաստանի եւ Ֆինլանդիայի քաղաքացիներ էին: Հրթիռակոծման հետեւանքով վիրավորվել է նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի 5 զինվոր եւ մեկ ռազմական դիտորդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերի հրթիռակոծությունը «մտածված էր»: Իսրայելը հայտարարել է, թե «անկեղծ զղջում է»: