Կզրկվի՞ լիցենզիայից

28/07/2006

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա ասուլիսում նշել է, որ Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) նոր գործարանի կառուցման համար ընկերությունը նոր տարածք է փնտրում Սեւանի ավազանից դուրս, քանի որ ՀՀ կառավարությունը, բնապահպանական խնդիրներից ելնելով, մերժել է Սեւանա լճից մոտ 30 կմ հեռավորության վրա գործարան կառուցելու ընկերության առաջարկը: Նախարարը հայտնել է նաեւ, որ ԱՈԱՁ-ն որոշակի խնդիրներ ունի ՀՀ օրենսդրության հետ եւ ՀՀ Բնապահպանության նախարարություն է ներկայացրել իր խնդիրները: «Որքան ես տեղյակ եմ, ԱՈԱՁ-ն ընդունել է, որ կան խնդիրներ»,- ասաց նախարարը՝ չբացառելով, որ այս գործընթացը կարող է վերջանալ ԱՈԱՁ-ի լիցենզիայից զրկելով: