Լարվածությունը թուլանո՞ւմ է

28/07/2006

«Ըստ չհաստատված լուրերի, Էմզար Կվիցիանիի «Որսորդ» ջոկատի անդամները ցրվել են անտառներում, բայց մենք առայժմ չենք կարող հաստատել այդ տեղեկությունները»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` երեկ ասել է Աբխազիայի զինված ուժերի շտաբի պետ Անատոլի Զայցեւը՝ հավելելով, որ Կոդորի կիրճի՝ աբխազների կողմից վերահսկվող ստորին հատված ոչ մի վրաստանցի մուտք չի գործել: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նախօրեին Կոդորի կիրճում Վրաստանի ձեռնարկած ոստիկանական գործողությունը երեկ դադարեցվել է: Վրաստանի բանակը եւ ոստիկանությունը վերահսկում են 3 գյուղ: Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն խոսվում է երկու կողմից վիրավորների մասին: Ապստամբ Էմզար Կվիցիանիի եւ նրա զինակիցների գտնվելու վայրն անհայտ է: