Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ Բայկոնուրում մասնակցելու բելառուսական «ԲելԿԱ» առաջին արբանյակի արձակմանը: Ռուսաստանի «Էներգիա» կորպորացիայի կողմից ստեղծված արբանյակն իրականացնելու է գեոդեզիական, քարտեզագրական եւ օդերեւութաբանական աշխատանքներ: Հիշեցնենք, որ Ա. Լուկաշենկոյի տեղաշարժվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. նա չի կարող մեկնել ԱՄՆ եւ եվրոպական բազմաթիվ երկրներ: