Հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիրը: Ըստ հրամանագրի, հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը. Մուրադ Պետրոսյան-հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրա Ավանեսյան, Վալերիկ Խաչատրյան, Գեորգի Պետրոսյան, Կարեն Սաղյան, Անդրանիկ Սարգսյան, Վարդգես Ուլուբաբյան: Մուրադ Պետրոսյանը «Չտո դելատ» հեղինակային թերթի հիմնադիր-խմբագիրն է, նաեւ` «Բարոյական վերածնունդ» կուսակցության ղեկավարը: Նա կադրային բարեփոխումների կողմնակից է: Մ. Պետրոսյանի կարծիքով, եթե իշխանությունում բարոյական մարդիկ լինեն, որոնց պետք է ընտրել որոշ չափանիշներին համապատասխան, Ղարաբաղում կարելի է նորմալ երկիր կառուցել:
Պատերազմի ժամանակ Մ. Պետրոսյանը եղել է ԼՂՀ բանակի հրամանատարի քաղաքական գծով տեղակալը: