Մեծ քաղաքականություն մտնելուց առաջ

26/07/2006

Ռուսական comnews գործակալության փոխանցմամբ՝ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ը միմյանց միջեւ կբաժանեն ռուսական «Սիստեմա» (MTC) հոլդինգը եւ հնդկական VTEL Holdings ու Knightsbridge Associates ընկերությունների մասնակցությամբ ձեւավորված միջազգային կոնսորցիումը: Ըստ նույն աղբյուրի, կոնսորցիումի հետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը: Հայաստանյան աղբյուրների հավաստմամբ` այդ հայ գործարարը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ միասին (հայ-հնդկական կոնսորցիում):

Եթե սա իրականություն դառնա, ապա կհաստատվեն նաեւ շրջանառվող լուրերը, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀՇ-ի հետ լուրջ մասնակցություն ունենալ 2007թ. ԱԺ, այնուհետեւ 2008թ. նախագահական ընտրություններին: Իսկ ընտրություններինց առաջ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ն Արմեն Սարգսյանին եւ Խաչատուր Սուքիասյանին տրամադրելը կնշանակի լուրջ քարտ-բլանշ տալ նրանց` քաղաքական իրենց նպատակներն իրականացնելու համար: