ԱՄՆ Սենատն անորոշ ժամանակով հետաձգել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդին այդ պաշտոնում հաստատելը: Մինչ այդ ամերիկահայերն ընդդեմ Հոգլանդի բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով Էվանսին ետ չկանչել: Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում այդ ամենը: «Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, եւ մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- մեր հարցին ի պատասխան` ասաց ԱԳ Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: