Հուլիսի 11-13-ին սննդային թունավորման ախտորոշմամբ Դիլիջանի հիվանդանոց են տեղափոխվել թիվ 10, 11 եւ 12 մանկապարտեզների թվով 30 երեխաներ: Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մանկապարտեզներից վերցվել են օգտագործված սննդի եւ ջրի նմուշներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: