Եվս 219 հոգի

23/07/2006

Երեկ վաղ առավոտյան Հալեպից Երեւան են ժամանել Լիբանանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Բեյրութից հեռացած 219 ՀՀ քաղաքացիներ եւ հայեր: Նրանք ժամանել են 2 ինքնաթիռներով: Բեյրութում ՀՀ դեսպանատան` Լիբանանից հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների եւ հայերի ցուցակները նախորդ օրվանից ի վեր չէին համալրվել: Դրանցում ներառված է շուրջ 60 ազգանուն: Նշենք, որ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկություններ չկան: