Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը գտնում է, որ «Սերժ Սարգսյանի մուտքը Հանրապետական ոչնչով պայմանավորված չէ»: «Ժամանակը ցույց կտա՝ ով ինչի համար մտավ Հանրապետական, ինձ համար կարեւոր է, որ կուսակցության նախնական գաղափարախոսությունը չխեղաթյուրվի», – «Ազատությանն» ասել է Հ. Նավասարդյանը: Նրա խոսքերով. «Աշոտ Նավասարդյանի մահից հետո բազմաթիվ փոփոխություններ են կատարվել կուսակցության ծրագրում եւ կանոնադրության մեջ: Այսօր չկա այն գաղափարախոսությունը՝ լիովին, 100 տոկոսանոց, որը Աշոտն էր գրել: Հանրապետականն այսօր տարածում է նժդեհյան գաղափարները, բայց արդյո՞ք բոլորն են տեր այդ գաղափարախոսությանը, թե՞ դա միայն ֆիկցիա է»: