Չի հասցնում, բայց տեղյակ է

23/07/2006

«Չնայած ավելի վաղ հայտարարվել է, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծը ենթադրում է Ղարաբաղում կիսանախագահական կառավարում, նման բան նախագծում ես չեմ գտել»,- այս մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ, «Շարժում-88» կուսակցության համանախագահ Էդուարդ Աղաբեկյանը: Նա նշել է, որ տպավորությունն այն է, որ Սահմանադրության նախագիծը գրվել է մի շնչով, եւ առկա է անհասկանալի շտապողականություն: Նա միաժամանակ փաստել է, որ նախագիծը թերի է` տեղական ինքնակառավարման ինստիտուտի առումով: Պատասխանելով հարցին, թե հասցնո՞ւմ է զբաղվել քաղաքական գործունեությամբ, Է.Աղաբեկյանը պատասխանել է, որ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու շատ ժամանակ չի ունենում, չնայած լրիվությամբ տեղյակ է բոլոր գործընթացներին: Նա անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկներին` դրանք կապելով Բաքու-Ջեյհան գազատարի շահագործման հետ: