Մեր ջուրն ուրիշ ջրեն է

21/07/2006

Սեւանի առափնյա հանգստյան գոտիների եւ հյուրանոցների սեփականատերերն «արժանի հակահարված» են հասցրել վրացական լողափերին. այն է` էժանացնելու փոխարեն համարյա կրկնակի բարձրացրել են ամեն ինչի գները: Պաղեստինցի փախստականների ճամբարներ հիշեցնող «հնագույն գոտիներում» ամենախղճուկ ու «վշտացած» դոմիկների օրավարձը սկսվում է 20 դոլարից, բայց կան նաեւ «բոլոր հարմարություններով» դոմիկներ, որոնց օրավարձը ճիշտ այնքան է, որքան հինգ աստղանի «Շերատոն» հյուրանոցի համարը` Միջերկրական ծովի ափին: Այնպես որ, գոնե մի հարցում միջազգային ստանդարտները պահպանվում են: Իսկ սա արդեն առաջընթաց է, եւ կույր պետք է լինել` այդ առաջընթացը չտեսնելու համար: