ՆԺ-ն դատապարտում է

21/07/2006

Երեկ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վերջին շրջանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ գործունեությունը սահմանափակող դրսեւորումները: «Մենք, խորապես մտահոգված լինելով ԶԼՄ-ների դեմ ուղղված բռնարարքների դրսեւորմամբ, խստագույնս դատապարտում ենք գործող իշխանությունների ապաշնորհ գործելակերպն ու իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը»,- նշված է «Նոր Ժամանակների» հայտարարության մեջ, որով նաեւ կոչ է արվում բոլոր առողջ ուժերին եւ ազատ մամուլի ջատագովներին՝ համատեղ ջանքերով բողոքի հզոր ալիք բարձրացնել ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ոտնձգությունների դեմ: