Զեկույցը ստացել են

21/07/2006

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկից ստացել է հաշվետվություն ԼՂ հարակից տարածքների հրդեհների վերաբերյալ եւ ուսումնասիրելուց հետո կտա մեկնաբանություն: Պատասխանելով «Նոյյան Տապան» գործակալության այն հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ծանո՞թ է արդյոք այդ հաշվետվությանը, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը հավաստիացնում է, որ իրենք ստացել են այդ զեկույցը: «Հույս ունենք, որ այն վերջ կդնի Ադրբեջանի անպատասխանատու եւ անհեթեթ հերյուրանքներին»,- ասում է Վ. Կարապետյանը: